Երկրի խնդիրների համար ընդդիմադիրները մեղադրում են ժողովրդին, թե հանդուրժում է Նիկոլին, դրա համար է այդպես։ Երկրի խնդիրների համար իշխանությունն էլ մատնացույց է անում, կրկին մեղադրում է ժողովրդին, թե ամեն ինչ նրա կամքով է լինում, դրա համար լռում է:
Կիրանցի հիմնական դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը հայտնեց, որ տարեվերջյան ժողովին, որտեղ քննարկվել են անցած ուսումնական տարվա արդյունքները, Կիրանց գյուղի մի քանի ծնողներ բարձրացրել են նոր ուսումնական տարում դպրոցի նորակառույց դպրոցի շենք աշակերտների հաճախել-չհաճախելու հարցը։ Սահմանազատման անվան տակ Ադրբեջանին Կիրանցից տարածքներ հանձնելուց հետո դպրոցի նորակառույց շենքը հայտնվել է սահմանից մոտ 50 մետր հեռավորությամբ։
ՈՒղիղ երկու տարի առաջ այս օրը` 2022 թ. հուլիսի 15-ին հենց դատարանի դահլիճում մահացավ ռեժիմի կողմից քաղաքական հետապնդման ենթարկվող և շինծու քրեական գործով կալանավորված Արմեն Գրիգորյանը:
Արեւմտահայաստանի մէջ տեղի ունեցող ամենօրեայ խժդժութիւնները, կողոպուտը,հարստահարութիւնը, իրաւունքներու անտեսումն ու հալածանքները, Պոլսոյ Աշըգեան պատրիարքին ցուցաբերած անտարբերութիւնը առաւել եւս կը քաջալերէին Սուլթանը:
Հուլիսի 15-ը ռուս գրող, դրամատուրգ Անտոն Չեխովի հիշատակի օրն է։ Ռուս գրողը հիանում էր հայ արվեստագետներով, հայերի հյուրընկալությամբ, օրիորդների հմայքով:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...